Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության 
բնագավառում փոխգործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 6-ին  ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը վարչապետն անդրադարձել  է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ  ունեցած  արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակմանինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:

Դեսպանն իր հերթին  ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]