1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական կենտրոնի անձնակազմի հետ

Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական 
կենտրոնի անձնակազմի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր երկրի առաջատար բժշկական հաստատությունը, ինչը պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները եւ բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին:

Նույն օրը Նախագահն այցելել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]