Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջիկա տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները կակտիվանան. RTS

Առաջիկա տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները 
կակտիվանան. RTS

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, RTS-ի հետ զրույցում Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել շվեյցարացի գործարարների համար Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությամբ և Ռուսաստանի հետ ակտիվ տնտեսական հարաբերություններով: Հովհաննիսյանը շեշտել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է ստեղծում ազատորեն ապրանքներ և ծառայություններ վաճառել 180 միլիոնանոց շուկայում:

«Առաջիկա տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները կակտիվանան: Շվեյցարացի գործարարների պատվիրակությունն ուղեկցում է խորհրդարանական պատվիրակությանը, որն այժմ Հայաստանում է: Արդիականացմանը ձգտող կովկասյան երկրի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է Շվեյցարիան»,- ասվում է ռեպորտաժում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]