1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀԿ-ն «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի

ՀՀԿ-ն «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը  «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 16-ին «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին մասնակցելու հարցը չի քննարկել և որոշում դեռ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տեղյակ է, որ «Ելք» խմբակցությանը հաջողվել է 29 պատգամավորի ստորագրություն հավաքել, ինչը բավարար է արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն հստակ չէ այդ նիստին ՀՀԿ-ի մասնակցությունը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կուսակցությունը չի քննարկել և որոշում չունի: Երբ կուսակցությունը որոշում կայացնի, ես այդ մասին կխոսեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Լրագրողները խնդրեցին ներկայացնել իր անձնական կարծիքը՝ կարի՞ք կա թանկացումների խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալ Ազգային ժողովում այս անգամ արտահերթ նիստի ձևաչափով և քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, Շարմազանովը պատասխանեց. «Թույլ տվեք ես իմ անձնական կարծիքը ինձ պահեմ, իսկ այդ մասին կխոսեմ, երբ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի»:

Հարցին, ինքն այդ նիստին մասնակցելո՞ւ է, Շարմազանովը նշեց, որ որպես Ազգային ժողովի փոխնախագահ ւ նիստը նախագահող այդ նիստին կմասնակցի:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը քննարկելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, «Ելք»-ին հաջողվել է 29 ստորագրություն հավաքել: Ստորագրահավաքին միացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]