Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դոմինիկ դը Բյումանն անդրադարձել է Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես հարաբերություններին

Դոմինիկ դը Բյումանն անդրադարձել է Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես 
հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը լրագրողի խնդրանքով անդրադարձավ Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես հարաբերություններին՝ մասնավորապես, հիշեցնելով Շվեյցարիայում ադրբեջանական «Socar» նավթային ընկերության մեծ ներդրումների մասին: Լրագրողը հարցրեց՝ արդյոք բիզնես շահերը ազդում է քաղաքական որոշումների, մասնավորապես՝ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա:

«Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կազմված է երեք հիմնական տարրերից. առաջինը, մենք միշտ հետեւում ենք միջազգային կարգուկանոնին՝ լինելով ՄԱԿ-ի անդամ. երկրորդը, մենք շատ լուրջ հետեւում ենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գործընթացներին, եւ երրորդ. մենք հավասարաչափ կերպով զարգացնում ենք  մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ի բարօրություն մեր ժողովրդի եւ այն երկրների, որոնց հետ մենք ունենք հարաբերություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]