Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում 81-ամյա կինը բարձրագույն կրթության դիպլոմ Է ստացել. «Սինհուա»

Չինաստանում 81-ամյա կինը բարձրագույն կրթության դիպլոմ Է ստացել. «Սինհուա»
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ Է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով Էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Տյանցզինի համալսարանի (Տյանցզին, Հյուսիսային Չինաստան) շրջանավարտ Սյուե Մինսյուն ուսումնական հաստատություն Էր ընդունվել 77 տարեկան հասակում: Ուսուցումը նա անցել Է դիստանցիոն կարգով: «Ուսումն ինձ բավականություն Էր պատճառում, այն ասես պարգեւ լիներ ինձ համար»,-լրագրողներին հայտարարել Է շրջանավարտը:-Կյանքում իմ ուղիով ընթանալն ամենագլխավորն Է եղել ինձ համար: Ինչպես նաեւ՝ դժվարություններին տեղի չտալը եւ առաջ շարժվելու արիություն ունենալը»:

Նշվում Է, որ կինը վերջին քննությունը կարողացել Է հանձնել վեցերորդ փորձից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]