Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհանում բարձրացվել է Հայաստանի դրոշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը փետրվարի 5-ին ժամանել է 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ փետրվարի 6-ին Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:  Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել եւ ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայացնեն` Միքայել Միքայելյանը (դահուկասպորտ), Կատյա Գալստյանը (դահուկասպորտ) և Աշոտ Կարապետյան (լեռնադահուկ): Ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am