Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները Ստեփանակերտում կքննարկեն հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը. Դավիթ Բաբայան

ՄԽ համանախագահները Ստեփանակերտում կքննարկեն հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ստեփանակերտ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Արցախի նախագահի հետ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, այսպիսի այցելությունների ժամանակ սովորաբար նրանք հնարավորություն են ունենում հանդիպել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների` Արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի, Պաշտպանության նախարարի հետ:

«Քննարկվելու է հարեցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվելու ինչպես ընթացիկ, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցերին: Քանի որ հիմնական շեշտը դրվում է սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմների ներդրման վրա, որ զինադադարի ռեժիմի խախտումները ինչ-որ ձևով վեր հանվեն, բնական է, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու այդ հարցերին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ ցանկացած նման այցելություն Արցախը կարևորում է: Ակնկալվում է, որ այդ հարցերի քննարկումը նպաստելու է հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Եռանախագահները կայցելեն Արցախ` հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Նախատեսված է համանախագահների այցը նաև Ադրբեջան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]