Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Բուշեհր նահանգ

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Բուշեհր նահանգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի, առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բուշեհրի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի և ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին և նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների և մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները: 

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև Բուշեհրի նավահանգիստ:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի և Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաև Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]