1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված. Շարմազանով

ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են 
եւ ձախողված. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից,ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է Իրանի՝ քրիստոնյա երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու դիրքորոշումը՝ ի տարբերություն Թուրքիայի:

Կողմերն անդրադարձել են նաեւ բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանմանը:

,,Մենք շահագրգռված ենք Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են,,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձեւաչափերով կոնկրետ խնդիրները վեր հանելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը եւ այլ հարցերի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]