Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը ցույց տվեց երկու երկրների մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագային. Բաբլոյան

Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը ցույց տվեց երկու երկրների 
մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագային. Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ հայ-թուրքական համաձայնագրերը չեն իրագործվում, բայց միեւնույն ժամանակ մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է կարծում հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի մասին, որոնք սկիզբ են առել հենց Շվեյցարիայում:

«Արտգործնախարարության գործն է արտաքին քաղաքականությունը, բայց Շվեյցարիայի խորհրդարանի ներսում կա արտաքին գործերի հանձնաժողով, որն ունի որոշակի ազդեցություն, և այդ իմաստով իրենք իրենց բոլոր հնարավորությունները կներդնեն»,-ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ողջ գործընթացն աշխարհին ցույց տվեց Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագայի վերաբերյալ. «Մի պետություն, որը տեսել է Ցեղասպանություն, և առաջինը կարող է նախապայմաններ առաջ քաշել, գնում է խաղաղության, գնում է ստորագրման, և մյուսը, որ ցույց տվեց իր ռեգրեսիան ժողովրդավարությունից, և որը տապալեց այդ համաձայնագրերը: Աշխարհը հստակ գնահատեց այս  մոտեցումները»,-եզրափակեց Արա Բաբլոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]