Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարության նիստերի դռնփակ անցկացումը չի վերացնելու դրա գործունեության թափանցիկությունը. Դավիթ Հարությունյան

Կառավարության նիստերի դռնփակ անցկացումը չի վերացնելու դրա գործունեության 
թափանցիկությունը. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չի վերացնում գործադիրի գործունեության թափանցիկությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ կառավարության որոշումները հրապարակվելու են, իսկ իրենք առաջարկում են դռնփակ դարձնել կառավարությունում բուն հարցերի քննարկումը:

Դռնփակ նիստերը նաև կնպաստեն բանավեճերի ծավալմանը և չեն կաշկանդի արտահայտել կարծիքներ։ «Երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա դրանք առավելագույնը 1 ժամ են տևում, ինչը լրատվամիջոցների ներկայության պատճառով է, որոնք բուն խնդրից հեռանաում են՝ շեշտը դնելով սենսացիոն հայտարարությունների վրա։ Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց նախարարը։
Հարությունյանը  նաև ընդգծեց, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ արվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչդեռ վերջինս՝ ի տարբերություն ներկա վարչապետի, հրաժարվել է։ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի դա:

Կառավարությունը հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է գործադիրի նիստերն անցկացնել դռնփակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]