Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը համապետական ընտրություններում գործող ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջամարտիկը հենց ՀՅԴ-ն է եղել:  «Մենք երբեք չեն հրաժարվել մեր մոտեցումներից։ Բայց, տուրք տալով նրան, որ համախոհություն պիտի ձևավորվի 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ, ասացինք, որ հանուն դրա համաձայն ենք այդ տարբերակին, բայց առաջարկվող ռեյտինգային ձևը մեր համար անընդունելի էր։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք մեր կոալիցիոն գործընկերոջը։ Նրանց համար զարմանալի չի, որ մենք դեմ ենք գործող կարգին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց   Ռուստամյանը։

Վերջինիս խոսքով՝ հարցն այն է, թե ինչպես պետք է ընտրակարգի վերաբերյալ փոփոխություններ անել։ Ռուստամյանն ընդգծեց, որ Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագրում անդրադարձել է դրան։ «Կոալիցիան պետք է կատարելագործի ընտրական օրենսգիրքը, որի մեջ մենք մեր հանրապետական գործընկերոջ հետ ունենք խնդիր։ Մենք ասում ենք, որ սա դասականից շեղում է՝ ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների։ Մեր մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո դրա մեջ ըստ տարածքների ձեռք բերած ձայների՝ բաշխվում են մանդատները, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որպիսին դուք այսօր տեսնում եք», - ասաց պատգամավորը:

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը հանդես է եկել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին կոչ է արել միանալ իրենց նախաձեռնությանը և դրա շուրջ կոնսենսուս ձևավորել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]