Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել Հռոմում իրեն ձերբակալելու փորձի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել Հռոմում իրեն ձերբակալելու փորձի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել Հռոմում ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր դիմել եմ ՀՀ-ում Իտալիայի Արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ հետեւյալ գրությամբ․

Հայաստանի Հանրապետությունում 
Իտալիայի Հանրապետության 
արտակարգ եւ լիազոր դեսպան, 
Նորին գերազանցություն Ջովանի Ռիչուլիին.

Ձերդ գերազանցություն.

Ս/թ հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել։

Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009 թվականին։

Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել»։

Հունվարի 30-ին Իտալիայի ոստիկանությունը Հռոմում փորձել է ձերբակալել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ-ն Ինտերպոլի միջոցվով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել: ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]