Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշոտ Մանուկյանն ընդունել է  «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության պատվիրակությանը

Աշոտ Մանուկյանն ընդունել է  «Մուդիզ» միջազգային վարկանիշային 
կազմակերպության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության   նախագահի  տեղակալ Մարտին  Փեթչի  գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել  կազմակերպության  առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումներըզարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝  երկրաբանական ֆոնդի թվայնացման և էլեկտրոնային հարթակներում  տեղեկատվության  հասանելիության ապահովման, փոքր  հանքերի  կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված  ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել  նաև վերկանագնվող  էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1»  արևային ֆոտովոլտային կայանի և  «Շնող»  ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Հանդիպման ավարտին Մարտին  Փեթչը շնորհակալություն  է հայտնել նախարարին ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]