Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները  

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է 
բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 «Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված էին 2018թ-ի հոկտեմբերի 17-ին և այդ մասին հայտարարվել էր ընդամենը 3 շաբաթ առաջ: Հոկտեմբերի 17-ն  արդեն հայտարարվել էր որպես ոչ աշխատանքային օր, և հիմա հայտարարվում են արտահերթ ընտրություններ և այն էլ նախընտրական քարոզարշավն սկսվելուց ընդամենը 5 օր առաջ:  Այս ընթացքում երկրում տեղի չեն ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնեին արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» համակարգող մարմնի նիստում մենք քննարկեցինք արտահերթ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, հնարավոր քաղաքական, իրավական, սոցիալական եւ բարոյական հետեւանքները: Մենք ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ ընտրությունները որակում ենք որպես ընտրությունների ինստիտուտի ծաղրանք, քանի որ դա վերացնում է այն ամենը, ինչ փոքր ի շատե պահպանվել էր այդ ինստիտուտից»,- նշել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»  նախագահ Ջամիլ Հասանլին:

 Հասանլին հիշեցրել է նաև, որ նախորդ` 2013 թ.  նախագահական ընտրություններում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եզրակացրել էր, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում, որտեղ դիտորդները ներկա էին գտնվել, արձանագրվել էին կեղծիքներ:

«Մենք վստահ ենք, որ ապրիլի 11-ին նշանակված ընտրությունները նույնպես անցնելու են ընտրակեղծիքներով: Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան ադրբեջանական ժողովրդի ընտրությունների միջոցով իրենց իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից զրկելու ճանապարհին»,-հավելել է Հասանլին:

 «Մենք որոշել ենք բոյկոտել այս ֆարսը, որը կոչվում է նախագահական ընտրություններ: Մենք դիմելու ենք ժողովրդին դիմակայելու այս իշխանություններին՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները», - եզրափակել է նա:

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]