Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցեց նախագահի թեկնածու

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցեց նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում որոշում Է ընդունել պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու մասին. նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու գրանցել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին»,-ասված Է ԿԸՀ-ի որոշման մեջ:

Պուտինը դարձավ նախագահի պաշտոնում երրորդ գրանցված թեկնածուն: Ավելի վաղ գրանցում են անցել ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ ՌԴ կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը: Գրանցման վերաբերյալ ԿԸՀ-ի որոշմանն են սպասում եւս հինգ թեկնածուներ՝ Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»), Բորիս Տիտովը («Աճի կուսակցություն»), Սերգեյ Բաբուրինը («Ռուսաստանի համաժողովրդական միություն»), Քսենյա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») եւ Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am