1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների գործերը ներպետական ընթացակարգում քննած դատավորները կենթարկվեն պատասխանատվության

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների գործերը ներպետական ընթացակարգում քննած 
դատավորները կենթարկվեն պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա տվյալ դատական գործը քննած դատավորները կենթարկվեն պատասխանատվության: Ազգային ժողովում Դատական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է:  Տասը տարուց ավելի է՝ ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն եմ  ու եզրակացրել եմ՝ .քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։ Հետևաբար՝ ես սկզբունքորեն գտնում եմ, որ շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ Դատական օրենսգրքի նախագծով մանրամասն կարգավորվում է այդ հարցը։ Մասնավորապես, նա հստակեցրեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա, երբ ճանաչվում է խախտման փաստը, դատավորը ենթարկվելու է պատասխանատվության։ Այսինքն՝ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ՄԻԵԴ հասնելու համար քաղաքացին պետք է սպառի հայաստանյան երեք դատական ատյանները՝ առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան և հետաքրքրվեց. «Ո՞ր դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթը խախտելու համար»։

Ի պատասխան Կոստանյանն ասաց, որ բոլոր ատյանների դատավորներն էլ, ովքեր ներգրավված են եղել այդ գործում, ենթակա են պատասխանատվության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]