Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայքլ Փենսը չի բացառել ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը Հարավային Կորեայում

Մայքլ Փենսը չի բացառել ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը Հարավային Կորեայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը չի բացառում, որ Կորեայի Հանրապետություն առաջիկա այցի ընթացքում կարող Է շփումներ ունենալ ԿԺԴՀ-ի պաշտոնատարների հետ, սակայն անձամբ ինքը նման հանդիպում անցկացնելու առաջարկություն չի արել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փենսը փետրվարի 5-ին լրագրողներին հայտնել Է Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: «Ինչ վեաբաբերում Է հյուսիսկորեական պատվիրակության հետ որեւիցե փոխգործակցությանը, ես նման հանդիպում չեմ առաջարկել:

Բայց տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել Է ԱՄՆ-ի փոխնախագահը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Փենսը կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Բացի այդ, ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի տեղակալն արտասահմանյան այդ ուղեւորության ընթացքում կայցելի Սեուլ եւ Տոկիո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]