Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիտակցում եմ, որ մեդալների համար չեմ պայքարելու. oլիմպիական Աշոտ Կարապետյան

Գիտակցում եմ, որ մեդալների համար չեմ պայքարելու. oլիմպիական Աշոտ 
Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Հայ օլիմպիականներից մեկը ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց իր անցած ուղու մասին և խոսեց խաղերից սպասելիքներից:

-Աշոտ, պատմեք խնդրեմ, թե երբ և ինչպես եք սկսել զբաղվել լեռնադահուկով:

-Դահուկների վրա կանգնել սովորել եմ 3 տարեկանում, բայց ավելի խորացված և պրոֆեսիոնալ կերպով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Ավելի քան 8 տարի դահուկների վրա եմ: Դահուկներ քշել սովորել եմ հայրիկիցս, նա է եղել իմ առաջին ուսուցիչը: Նա ևս դահուկորդ է: Դահուկները մեր ընտանիքին հարազատ են: Չեմ կարծում, որ դահուկներից բացի ուրիշ բանով կզբաղվեի: Ծաղկաձորում, որտեղ ես ապրում եմ, գրեթե բոլորն են զբաղվում դահուկասպորտով:

-Օրեր առաջ մասնակցեցիք նաև Հայաստանի առաջնությանը: Ինչպիսի՞ն ստացվեց այն ձեզ համար:

- Իհարկե, գոհ եմ Հայաստանի առաջնությունում իմ գրանցած արդյունքից: Ինձ չհաջողվեց վիզայի պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցել, մեր երկրում էլ ձյունը բավարար չէր մարզումների համար: Ամեն դեպքում ինձ հաջողվեց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել: Հայաստանի այս առաջնությունում մրցակցությունն ավելի լարված էր, քան անցած տարի:

-Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների մեծ երազանքն է: Ի՞նչ պիտի տա ձեզ այս Խաղերին մասնակցությունը:

-Յուրաքանչյուր մարզիկի համար ամենավերջին կետը Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ուզում եմ այս խաղերին պատվով ներկայացնել Հայաստանը, գիտեմ և գիտակցում եմ, որ մեդալների համար չեմ պայքարելու, բայց ուզում եմ շատերին պատմել և ասել մեր երկրի մասին: Իմ մրցակիցներն ավելի փորձառու են, նրանք տարիքով ավելի մեծ են, և ես չեմ կարող նրանց հետ հավասարի պես պայքարել մեդալների համար: Պետք է լավ ներկայանալ:

-Աշոտ, դուք ընդամենը 18 տարեկան եք: Պատասխանատվության զգացումը մեծ չէ արդյոք:

-Շատ մեծ է: Պատասխանատվությունը նրանում է, որ փորձելու եմ ոչ թե մեդալ նվաճել, այլ Հայաստանը ճիշտ ներկայացնել:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]