Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 95 պատգամավոր:

Փետրվարի 5-ին կայացած նիստում Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տեւողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]