Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալդիվներում ձերբակալել են գերագույն դատավորին եւ նախկին նախագահին

Մալդիվներում ձերբակալել են գերագույն դատավորին եւ նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 6-ին ձերբակալել Է երկրի Գերագույն դատարանի երկու դատավորների, այդ թվում՝ դատարանի նախագահ Աբդուլա Սայիդին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ դատավորները ձերբակալվել են «հետագա հետաքննության համար»: Փետրվարի 4-ին երկրի գլխավոր դատախազ Մոհամեդ Անիլը հայտարարել Է, որ Մալդիվների Գերագույն դատարանը պատրաստվում Է իշխանությունից հեռացնել նախագահ Աբդուլա Յամինին:

Նա նշել Է, որ Գերագույն դատարանը նման լիազորություններ չունի եւ ոստիկանությանն ու զինվորականներին կոչ Է արել՝ չենթարկվել այդ որոշմանը: Ավելի վաղ փետրվարի 5-ին երկրում սահմանվել Է արտակարգ դրություն 15 օր ժամկետով: Կարգի պահապանները նաեւ ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մոմուն Աբդուլ Գայումին (հանրապետությունը ղեկավարել Է 1978 – 2008 թվականներին):

Ինչպես նշել Է տեղական Aafathis թերթը, Մոմունը ձերբակալվել Է խորհրդարանի անդամներին կաշառելու փորձի համար: Մալդիվներում ճգնաժամն սկսվել Է այն բանից հետո, երբ նախագահ Յամինը, որն իշխանության գլուխ Է 2013 թվականից, հրաժարվել Է կատարել Գերագույն դատարանի վճիռը, որը որոշել Է ազատ արձակել ընդդիմության՝ բանտարկության մեջ գտնվող առաջնորդներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]