Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

 Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի 
ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-ին ընդունեց Մալթայի նորանշանակ դեսպան Նատաշա Մելի Դաուդիին (նստավայրը՝ Վարշավա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դաուդիին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դաուդին հավաստիացրեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև կապերին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով անցյալ դեկտեմբերին Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի հետ ունեցած հանդիպումը, համոզմունք հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն ու կնպաստեն քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում համագործակցության, միջխորհրդարանական կապերի, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]