1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հռոմում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

Հռոմում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հայտնի Սուրբ Հրեշտակի ամրոցի տարածքում, որը գտնվում է Վատիկանից 500 մետր  հեռավորության վրա, բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով այդ ժամերին հանդիպման էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում է իտալո-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, բողոքի ցույցին մասնակցում են ինչպես քրդեր, այնպես էլ իտալացիներ երկրի աջակողմյա և ձախակողմյա կուսակցություններից:

Հավաքվածներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների, մասնավորապես քրդերին կոտորելու Էրդողանի քայլերի դեմ: Մասնակիցներից ոմանք ձեռքում քրդական դրոշներ են պահել:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Էրդողանի այցի առնչությամբ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված: Էրդողանի հյուրանոցից դեպի Վատիկան տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես արգելվել է բողոքի ցույցերի անցկացումը:

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան 3500 ոստիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]