Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խաղաղության հրեշտակը խեղդում է պատերազմի վիշապին. Հռոմի պապն Էրդողանին նվիրել է խորիմաստ մեդալիոն

Խաղաղության հրեշտակը խեղդում է պատերազմի վիշապին. Հռոմի պապն Էրդողանին 
նվիրել է խորիմաստ մեդալիոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Վերջին 59 տարվա մեջ Թուրքիայի առաջին նախագահի՝ Էրդողանի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը շարունակվել է շուրջ մեկ ժամ:

Դռնփակ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապն Էրդողանին է տվել բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու վիշապը:

«Սա խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի վիշապին: Սա խորհրդանիշն է խաղաղության, որը կառուցվում է կարգուկանոնի և արդարության հիմքի վրա»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:

Թուրքիայի նախագահի այցն Իտալիա և Վատիկան ուղեկցվում է բողոքի ցույցերով, որի կազմակերպիչները մեծամասամբ քրդեր են: Նրանք իրենց բողոքի ձայնն են հայտնում Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ:

Էրդողանի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան 3500 ոստիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]