1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գորիսում մեկնարկել է ՓՄՁ-ների և աշխատուժի համար անցկացվող դասընթացը

Գորիսում մեկնարկել է ՓՄՁ-ների և աշխատուժի համար անցկացվող դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Սյունիքի մարզի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի առնվազն 30 ներկայացուցիչներ կմասնակցեն երկուական դասընթացների: Այդ ընթացքում նրանց հնարավորություն կընձեռնվի ստանալ գիտելիք և զարգացնել մասնագիտական հմտությունները սեփական բիզնեսը ճիշտ վարելու և բիզնեսի առաջխաղացման համար, իսկ տեղական աշխատուժը ձեռք բերած գործնական գիտելիքի շնորհիվ  կկարողանա ավելի հեշտությամբ աշխատանք գտնել իրենց համար ցանկալի ոլորտներում։ Ծրագիրը ներառում է գործնական և արդյունավետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ վաճառք և մարքեթինգ, հյուրընկալության ոլորտի կառավարում՝ ՓՄՁ-ների համար, սպասարկում և հյուրընկալության ոլորտի կառավարում, կարիերայի զարգացում՝ աշխատուժի համար: Դասընթացն  անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Սյունիքում հատկապես կարևորվում է հյուրընկալության ոլորտը, հետևաբար, 2 դասընթաց ուղղված է հենց այդ ոլորտի զարգացման թեմաներին: Մարզն այդ դասընթացների շարքի չորրորդ թիրախային տարածաշրջանն է` Երևանից, Արմավիրի և Լոռու մարզերից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]