Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալացի գործիչներն Էրդողանի այցը մեծ ամոթ են համարում. կազմակերպվում են բողոքի ցույցեր

  Իտալացի գործիչներն Էրդողանի այցը մեծ ամոթ են համարում. կազմակերպվում են 
բողոքի ցույցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում դիմավորում են ցույցերով: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, մարդիկ հավաքվել են՝ բողոքելու Սիրիայում քրդերի դեմ Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների դեմ:

Էրդողանի անվտանգությունն ապահովելու, հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով մոբիլիզացվել է իրավապահ համակարգի շուրջ 3500 աշխատակից: Նրա այցի առնչությամբ Հռոմի կենտրոնում արգելվել է ամեն տեսակ ցույցերի անցկացումը:

Այդուհանդերձ՝ հինգ քրդեր արդեն իսկ փորձել են քրդական դրոշներով մտնել Սուրբ Պետրոսի հրապարակ:

Իտալացի շատ քաղաքական և հասարակական գործիչներ ևս դեմ են արտահայտվել Էրդողանի այցին: Իտալիայի ձախերի կուսակցության առաջնորդ Նիկոլա Ֆրատոյանին հորդորել է երկրի իշխանություններին թիկունք դարձնել նրանց, ովքեր «ներկայացնում են արյունոտ և բռնի վարչակարգը»: Իսկ Եվրախորհրդի իտալացի պատգամավոր Մատեո Սալվինին ընդգծել է. «Թուրք ծայրահեղական Էրդողանին ընդունելն ամոթալի արարք է»՝ նշելով, որ Թուրքիան երբեք չպիտի Եվրոպայի մաս կազմի: 

Ակնկալվում է, որ փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը Վատիկանում կհանդիպի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նույն օրը Էրդողանը կվերադառնա Թուրքիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]