Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիոկուշին կարատե մարզաձևը ներկայացնող ֆեդերացիաները միավորվել են մեկ ասոցիացիայում

Կիոկուշին կարատե մարզաձևը ներկայացնող ֆեդերացիաները միավորվել են մեկ 
ասոցիացիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կիոկուշին կարատե մարզաձևը ներկայացնող ֆեդերացիաները միավորվել են մեկ ասոցիացիայում: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կիոկուշին կարատե-դո ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, ֆեդերացիաների համախմբվելու գործընթացը սկսվել է 2017 թվականին:

«Տարիներ շարունակ խոսել ենք այս մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով համախմբվելու գործընթացը չի կայացել: Այսօր ասոցիացիայում միավորվել է արդեն 5 ֆեդերացիա: Նպատակն է աշխարհին ներկայանալ ավելի ուժեղ հավաքական թիմով: Ասեմ, որ ասոցիացիայի շրջանակում ֆեդերացիաների միավորման փորձ կա աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց Սպարտակ Գասպարյանը:

Ասոցիացիայի դռները բաց են համագործակցության համար: Համահայկական կիոկուշին-կայ բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Էդիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունում ասոցիացիան գրանցվել է հետևյալ անվամբ` «Հայաստանի կիոկուշին-կայ կոնտակտային կարատե ֆեդերացիաների ասոցիացիա»:

«Ասոցիացիայի կազմը մեծ է, այն գործում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ասոցիացիայի անդամներն են Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ: Եթե նախկինում միջազգային մրցումներին Հայաստանը ներկայանում էր տարբեր ֆեդերացիաներով, ապա այժմ ներկայանալու է մեկ հավաքական թիմով»,-ասաց նա: 

Ընթացիկ տարում ասոցիացիան պատրաստվում է աշնանն անցկացնել Հայաստանի առաջնություն, որի շրջանակում էլ կձևավորվի Հայաստանի հավաքականը: Այն 2019 թվականին կմասնակցի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]