1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը միտված է ժողովրդավարության ոտնահարմանը  

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը միտված է 
ժողովրդավարության ոտնահարմանը

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ

անգամ նախագահ ընտրվել,  ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար:

 «Փաստացի հայր և որդի Ալիևները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ըհնտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,-նշել է Ալի Քերիմլին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նույնպես նշել է, որ Իլհամ Ալիևը այս քայլին գնացել է, որպեսզի ևս 7 տարով երկարաձգի իր իշխանությունը:

«Իլհամ Ալիևն այս քայլով ցանկանում է կրճատել ընտրություններին պատրաստվելու ընդդիմության ժամանակը»,-ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդը:

 Արիֆ Գաջիլին նշել է նաև, որ այս հապճեպ որոշումը նպատակ ունի ուժեղացնելու Ադրբեջանում առկա ներքին հակասությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]