Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում առաջիկա 5 օրերին լինելու է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն

 Հայաստանում առաջիկա 5 օրերին լինելու է առանց տեղումների եղանակ և բարձր 
ջերմային ֆոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա 5 օրերին լինելու է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` ընդգծելով, որ սառը օդային հոսանքներ չեն կանխատեսվում: 

Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11…+14-ի սահմաններում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]