Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտին բասկետբոլային միջազգային մրցաշար կանցկացվի, որին կմասնակցի նաև «Ուրարտու»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարին, «Ուրարտու»-ից բացի, կմասնակցեն Թեհրանի «Արարատ», Թբիլիսիի «Հյունդա» և Մոսկվայի «Գազպրոմ» թիմերը:
«Մրցաշարն անցկացվում է Երևանում և նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Բնական է, որ խաղալու ենք հաղթելու համար: Սակայն մեր մրցակիցները շատ լուրջ թիմեր են, և այդ խաղերը նախապատրաստական փուլ կլինեն «Ուրարտու»-ի համար Հայաստանի առաջնության փլեյ-օֆից առաջ»,-ասաց «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, «Ուրարտու»-ն այդ մրցաշարի ընթացքում կարող է փորձել նորեկներին, որոնք շուտով կմիանան թիմին: «Ուրարտու»-ն կխաղա թիմերի հետ, որոնք գրեթե հավասար են: Պետք է մրցել նմանատիպ թիմերի հետ և հասկանալ՝ ինչ կարող ենք»,-ասաց Պողոսյանը:
Մրցաշարը կանցկացվի մարտի 10-15-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում