1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալկոհոլը յոթ տեսակի քաղցկեղ Է առաջացնում. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Ալկոհոլը յոթ տեսակի քաղցկեղ Է առաջացնում. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացում Է հրապարակել ալկոհոլի օգտագործման եւ ուռուցքային մի շարք հիվանդությունների միջեւ կապի վերաբերյալ: Այն նվիրված Է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը նշվում Է փետրվարի 4-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են ԱՀԿ-ում, ավելի վաղ գիտնականները պարզել են, որ սպիրտային խմիչքները կարող են առնվազն յոթ տեսակի քաղցկեղ առաջացնել՝ աղիների (հաստ եւ ուղիղ աղիների) քաղցկեղ, կաթնագեղձի, կերակրափողի, խռչակի, լյարդի, բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղ:

ԱՀԿ-ն մատնանշում Է, որ ալկոհոլում գլխավոր քաղցկեղածինը Էթանոլն Է, որը վնասում Է օրգանիզմի բջիջները եւ մեծացնում չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը: Ալկոհոլի եւ ծխախոտի միաժամանակյա գործածումը ուռուցքային հիվանդությունների ռիսկը մեծացնում Է մի քանի անգամ, ընդգծում են ԱՀԿ-ում: Կազմակերպությունում նաեւ քաղցկեղի առաջացման հավանականության աճը կապել են օգտագործված սպիրտային խմիչքի քանակության հետ: Այսպես, կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի ռիսկը մեծանում Է 50 տոկոսով, եթե նա օրական խմում Է 4 գավաթ գինի, եւ 130 տոկոսով՝ եթե նա օրական խմում Է ութ գավաթ գինի:

ԱՀԿ-ն նշել Է սպիրտային խմիչքների եւ քաղցկեղի միջեւ կապերի մասին մարդկանց ցածր իրազեկվածությունը: Այսպես, ավելի վաղ բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց Է տվել, որ նման կախվածության մասին գիտի հարցվածների միայն 13 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]