1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արսենալ»-ը ջախջախիչ հաղթանակ տոնեց. Մխիթարյանը երեք գոլային փոխանցման հեղինակ

«Արսենալ»-ը ջախջախիչ հաղթանակ տոնեց. Մխիթարյանը երեք գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 3  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալելով «Էվերտոն»-ին ջախջախիչ հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից 6 րոպե անց «զինագործները» բացեցին խաղի հաշիվը: Հերիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Արոն Ռեմզին: Ընդամենը 8 րոպե անց «Արսենալ»-ը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Կոսելին: Խաղի 19-րդ րոպեի Արոն Ռեմզին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0:

Առաջին կեսի վերջնամասում Մխիթարյանի փոխանցումից հետո իր նորամուտի խաղում աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (4:0): Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Էվերտոն»-ի հեղինակության գնդակը խխփեց Լևին: «Զինագործները» չբավարարվեցին ձեռքբերածով և 74-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Ռեմզին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և հաշիվը դարձրեց 5:1:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակեց 45 միավոր և մնաց նույն 6-րդ տեղում: Հաջորդ հանդիպումը «զինագործները» կանցկացնեն փետրվարի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]