Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին քննադատել է երկրի անկախ ԶԼՄ-ների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջերի վրա կատարվող հաքերային հարձակումները պատվիրելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական abzas.net-ը:

Կազմակերպությունն այդ երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անկախ ԶԼՄ-ների և ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ կիրառվող և աստիճանաբար ավելի խստացվող գրաքննությանը:

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև անհատական պատժամիջոցներ կիրառել այն բոլոր պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր երկրում սահմանափակում են խոսքի ազատությունը:

Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնց մեջ կան նաև լրագրողներ:

Միջազգային փորձագետների և կազմակերպությունների կարծիքով, կայքերի արգելափակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների պատվերով կատարված կիբեռ-հարձակումներն են:

Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրել էին,  որ ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեռ-հարձակումները կատարվել են նույն IP հասցեից:

VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռ-խմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]