Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արվեստի և գիտության մոտ 100 գործիչ Գերմանիայի կանցլերին և ԱԳՆ-ին կոչ է արել արձագանքել Աֆրինի դեպքերին

Արվեստի և գիտության մոտ 100 գործիչ Գերմանիայի կանցլերին և ԱԳՆ-ին կոչ է արել 
արձագանքել Աֆրինի դեպքերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով  արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:

Նամակի տակ ստորագրած անձինք Գերմանիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ են արել հնարավոր ամեն ջանք գործադրել Թուրքիայի  կողմից Սիրիայի դեմ իրականացվող հարձակումներին անմիջապես վերջ տալու ուղղությամբ:

«Ջանքեր գործադրեք եվրոպական արժեքների, համոզիչ և կուռ ժողովրդավարության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության համար»,-նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին ուղղված նամակում:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]