Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ  իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ: ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում 2012թ. ընդունված «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում, և պատժամիջոցների  թիրախում կարող են հայտնվել Թուրքիայի որոշ նախարարներ ու քաղաքական գործիչներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն Թուրքիային կանգնեցնելու ուղղությամբ, սակայն այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ը փորձում է կանխել նաև Սիրիայի տարածքում գտնվող թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը»,- գրում է լրատվամիջոցը:

«Մագնիտսկու օրենք»-ը կապված է 2009թ-ին Մոսվայի բանտերից մեկում մահացած իրավապաշտպան Մագնիտսկու անվան հետ: Օրենքի համաձայն՝ մարդու իրավունքները խախտող օտարերկրյա կառավարությունների անդամներն ու պաշտոնյաների ԱՄՆ մուտքն արգելվում է, իսկ  նրանց ԱՄՆ-ում  գտնվող անշարժ գույքը սառեցվում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ