Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մակրոնի հայանպաստ որոշումները բավարարում են ֆրանսահայերի ակնկալիքները

Մակրոնի հայանպաստ որոշումները բավարարում են ֆրանսահայերի ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

«Հանրապետական օրացույցում ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ամրագրելու, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերականգնելու, Հայոց հիշողության և քաղաքակրթության կենտրոնի ստեղծմանն աջակցելու նրա որոշումները բավարարում են Ֆրանսիայի հայկական ծագում ունեցող անձանց ակնկալիքները, ովքեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ժառանգներն են»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնում Էմանուել Մակրոնին՝ նշված հարցերի լուծմանն աջակցելու համար, որոնք ոչ միայն հարգանքի տուրք են զոհերի հիշատակին և նրանց ժառանգների արժանապատվությանը, այլ նաև հավատարիմ մնալու ձգտում համամարդկային արժեքներին և հիմնարար քաղաքական հարցերին, Հայաստանի անվտանգության ապահովմանն ու Թուրքիայի հանդարտեցմանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն համակարգող խորհուրդն ընդգծել է, որ մոբիլիզացնելու է իր ջանքերը այս նպատակներին հասնելու համար: «Մենք սրտանց ընդունում ենք Էմանուել Մակրոնի անկեղծությունը և կանենք ամեն հնարավորը, որպեսզի նրա ստանձնած պարտավորությունները դառնան իրականություն որքան հնարավոր է շուտ, իմանալով, որ ոչինչ չի խանգարում նրան պայքարել հայոց երկարատև պայքարի արդարության համար, հատկապես թուրքական պետության դեմ»,- ասված է հայտարարության մեջ:       

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Փարիզում: Ընթրիքին մասնակցելու են նախագահ Մակրոնը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]