«Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ «Բարսելոնա»- ի ֆուտբոլիստների մասին
12:29, 3 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Pixar» անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ, որում գլխավոր հերոսները լինելու են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «lenta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է «La Jugada Financiera»-ն:
Հաղորդվում է, որ ներկայումս կատալոնացիները բանակցություններ են վարում ամերիկացի ռեժիսորների հետ, որպեսզի նկարահանվի անիմացիոն մուլտֆիլմ: «Բարսելոնա»-ի և «Pixar»-ի մենեջերներն արդեն կապ են հաստատել: Մուլտֆիլմի միջոցով «Բարսելոնա»-ն նպատակ ունի մեդիադաշտում ավելացնել իր ճանաչելիությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում