Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեյրութում տեղի կունենա «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Բեյրութում տեղի կունենա «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին նվիրված հանդիսավոր 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Թեքեյան կենտրոնում փետրվարի 5-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը հովանավորում է Լիբանանի տեղեկատվության նախարարությունը:

Միջոցառման ընթացքում բացման խոսք կունենա «Զարթոնք»-ի երկարամյա աշխատակից Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը:

Միջոցառման ընթացքում նախատեսված է երեք զեկույց ներկայացնել: Հայկազյան համալսարանի «Սփյուռքի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Տագեսյանը հանդես կգա «Սփյուռքահայ մամուլը. լինե՞լ, թե՞ չլինել» թեմայով զեկույցով: Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք»-ի կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը կխոսի  «Պատառիկներ «Զարթոնք»-ի գրական մտքի քննական դեգերումների» թեմայի վերաբերյալ: Միջոցառմանը կմասնակցի նաև «Զարթոնք»-ի գործընկեր «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով հանդես կգա ««Զարթոնք»-ը համահայկական լրատվության համապատկերում. մտորումներ ապագայի լրատվության մասին» զեկույցով:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում կցուցադրվի «Զարթոնք»-ի մասին տեղեկություններ ներկայացնող տեսահոլովակ, որը կներառի նաև Հայաստանի ազգային գրադարանում «Զարթոնք»-ի 80-ամյակին նվիրված միջոցառումից հատվածներ:

Շնորհակալական խոսքով հանդես կգա «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, կներկայացվի օրաթերթի 80-ամյակի կապակցությամբ «Զարթոնք»-ի հատուկ հրատարակությունը: Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես կգա Թեքեյան մշակութային միության հիմնադիրների մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]