Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թվայնացված եղանակով հասանելի են Շիրակի եւ Լոռու զբոսաշրջային վայրերը

Թվայնացված եղանակով հասանելի են Շիրակի եւ Լոռու զբոսաշրջային վայրերը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Թվային նուռ» («Դիջիթըլ Փոմըգրանեթ») ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Շիրակի մարզը զբոսաշրջային հանրաճանաչ կենտրոն դարձնելու գաղափարին:

«Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի և «Հայ Մանուկների հիմնադրամի» համագործակցության արդյունքում ծնված Visit Armenia նախագիծը, դեռեւս 2015թ-ին ծրագրավորած Visit Gyumri նախագծի տրամաբանական շարունակությունն է։ Ծրագիրը թվայնացնելու է Հայաստանի ողջ զբոսաշրջային ոլորտը՝ շեշտը դնելով մարզերի եւ գյուղական համայնքներում թաքնված զբոսաշրջային գրավչությունների վրա։ Այս պահին արդեն պատրաստ և հասանելի են Շիրակի եւ Լոռու մարզերը։ Բացի տեխնոլոգիական լուծումներից նախատեսվում են նաև միջոցառումների կազմակերպում, վերնիսաժներ և այլն, որոնք համայնքներն ավելի տեսանելի եւ գրավիչ կդարձնեն զբոսաշրջիկների համար։ Շիրակի մարզպետը կարևորելով այս նախաձեռնությունը` պատրաստակամություն է հայտնել աջակցելու հեղինակներին: Անդրադառնալով Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում ծավալած 5 ամյա գործունեություն ընթացքում իրականացրած այլ նախագծերի, Թոդ Ֆաբաքերը Արթուր Խաչատրյանին ներկայացրեց 2017թ-ի ամենախոշոր և ամենահաջողված նախագծերից մեկին` SONY ATV Score App-ին, որը մշակել են գյումրեցի ծրագրավորողները:

Այն SONY ATV-ի համաշխարհային հսկայի համար մոբայլ հավելված է, որը մեկ տարվա աշխատանքից հետո այսօր արդեն շուկայում կիրառելի և հաջողված գործիք է դարձել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am