1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 
ազգային հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստին ներկա են գտնվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի քաղաքապետարանի, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Հ․ Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներ:

Նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջարկներով։

Նիստի մասնակիցները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, մշակութային ժառանգության պահպանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր տարեթվերի ցանկում առաջարկությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկման համար պատրաստվող հայտերին առնչվող հարցեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]