Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 քաղաքացի է հոսպիտալացվել

Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 քաղաքացի է հոսպիտալացվել

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 քաղաքացի է տուժել: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղում բախվել է հենասյանը: Տուժածների թվում նաև մեկուկես տարեկան երեխա է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի մամլո ծառայությունից, ժամը 17:10-ին շտապբուժօգնության մեքենայով Գյուրու ԲԿ են տեղափովել ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Տուժածներն են՝ 38 տարեկան Գառնիկ Մուրադյանը, ում մոտ ախտորոշվել է աջ սրունքի ոսկորների բաց կոտրվածք, 43-ամյա Գագիկ Ազարյանը, ում մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, 38 տարեկան Սյուզան Դանիելյանը՝ գանգուղեղային փակ վնասվածքով եւ 29-ամյա Ստեփան Աղայանը, ում մոտ ախտորոշվել է ձախ սրունքի կոտրվածքներ: Տուժածներից երեք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը դեռ հետազոտման փուլում է, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տեղափոխված փոքրիկի վիճակը միջին ծանրության է: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի տեղեկացմամբ՝ երեխայի մոտ առկա էր գանգուղեղային և ստորին ծնոտի վնասվածք: Երեխան տեղափոխվել է Երևան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]