1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» գիրքը ներկայացվեց հանրության դատին

Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» գիրքը ներկայացվեց 
հանրության դատին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 2-ին գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանի հեղափոխության ազդեցությունը ժամանակակից իրանական գրականության վրա» խորագրով քննարկում: Դրան հաջորդեց Իրանի ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քյուրքչյան):

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Մեր երկրի հաղթանակն է, որ առաջիկա տասը օրերի ընթացքում պատրաստվում ենք տոնել: Այդ տասնօրյակի շրջանակում որոշել ենք կազմակերպել նաեւ գիտական հանդիպում` նվիրված Իրանի ժամանակակից գրականությանը: Իսկ այսօր կքննարկենք հեղափոխության ազդեցությունը գրականության վրա ինպես նաեւ կներկայացնենք իրանական գրականությունը` հայ թարգմանչի միջոցով»,-հանդիսության բացմանը նշեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական, մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամադ Ռեզա Հեյդարին:
«Ակներ ակներեւ» գրքում, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի բնութագրմամբ, զետեղված են բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարասկզբի բանաստեղծական մտածողության ավանդների զարգացման ընթացքը: «Ամեն բան դրսեւորում է ստացել ըստ ժամանակային խնդիրների ու մտածողության մեջ, որում եւ կայանում է իրանական գրականության կենսունակությունը»,- նշեց գրականագետը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վերջին տարիներին Հայաստանի գրողների միությունում հաճախակի են կազմակերպվում հանդիպումներ իրանցի գրողների հետ, որոնց շրջանակում տեղի են ունենում նաեւ պարսկերենից թարգմանված գրքերի շնորհանդեսներ: Իրանում էլ, զուգահեռաբար, հրատարակվում են հայ հեղինակների գրքեր: Թեհրանի «Աֆրազ» հրատարակչությունը վերջին մի քանի տարում լույս է ընծայել յոթ հայ բանաստեղծների ժողովածուներ: «Թեհրանի մշակութային կենտրոնի տնօրեն Ալիռեզա Ղազվեի հետ հանդիպման ժամանակ որոշեցինք Հայաստանում տպագրել ժամանակակից պարսից գրականության անթոլոգիա, իսկ իրենք կհրատարակեն` «Հայ գրողները Պարսկաստանի մասին» գիրք, որն այժմ ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց Է. Միլիտոնյանը:


Մանրամասները` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]