Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկել է բազմազավակ ծնողների հետ

Էդուարդ Շարմազանովը «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 
քննարկել է բազմազավակ ծնողների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական, բնակարանային ապահովության խնդիրներին եւ այս հարցում պետության աջակցությանը: Առաջիկայում հանդիպելու եւ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրներն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am