Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը վերջին 25 տարում սեւ խավիարի առաջին խմբաքանակն Է մատակարարել ԱՄՆ-ին

Իրանը վերջին 25 տարում սեւ խավիարի առաջին խմբաքանակն Է մատակարարել ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը վերջին 25 տարվա ընթացքում սեւ խավիարի առաջին խմբաքանակն Է մատակարարել ԱՄՆ-ին: Ինչպես հայտնել Է Mehr գործակալությունը, խոսքը 10 կիլոգրամ խավիարի մասին Է, որն ստացվել Է ձկնաբուծական տնտեսություններում: Մեկ կիլոգրամ նման արտադրանքի արժեքը հասնում Է 1600 դոլարի:

Մատակարարումն իրականացվել Է Agriculture Services Specialized Holding Company իրանական ընկերության կողմից՝ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլատրագրի հիման վրա:

Իրանը մնում Է սեւ խավիարի խոշորագույն արտահանողն աշխարհում: Իսլամական Հանրապետության մաքսային վարչության տվյալներով՝ իրանական օրացույցով ընթացիկ տարվա (սկսվել Է 2017 թվականի մարտի 21-ին) առաջին յոթ ամսվա ընթացքում Իրանն արտասահմանում վաճառել Է ձկնաբուծական տնտեսություններում ստացված ավելի քան 557 կիլոգրամ սեւ խավիար, որի ընդհանուր գումարը կազմել Է 1,37 մլն դոլար:

Իրանական սեւ խավիարի հիմնական գնորդներն են՝ Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]