1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը ՀԴԲ-ի եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել Է կողմնապահության մեջ

Թրամփը ՀԴԲ-ի եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել Է կողմնապահության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել Է այն բանում, որ նրանք գործում են հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀԴԲ-ի եւ արդարադատության նախարարության բարձրագույն ղեկավարությունը եւ քննիչները քաղաքականացրել են հետաքննության սրբազան գործընթացը հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների: Դա դեռ վերջերս աներեւակայելի կլիներ,- գրել Է Թրամփը Twitter-ում,-Շարքային աշխատակիցները հիանալի մարդիկ են»:

Թրամփն այս հայտարարություններն արել Է Սպիտակ տան կողմից սպասվող զեկուցագրի նախօրյակին, որը կազմել են հանրապետականները եւ որում ՀԴԲ-ի ղեկավարությունը մեղադրվում Է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի իբր տեղ գտած միջամտության շուրջ հետաքննություն անցկացնելիս թույլ տված խախտումների մեջհաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]