1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Brexit-ի շուրջ բանակցությունները կկայանան փետրվարի 5-ին Լոնդոնում

Brexit-ի շուրջ բանակցությունները կկայանան փետրվարի 5-ին Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիատանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարար Դեւիդ Դեւիսը եւ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին Լոնդոնում կքննարկեն եվրահանրակցությանը Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դեւիսը գրել Է Twitter-ի իր Էջում:

«Անհամբերությամբ եմ սպասում երկուշաբթի (փետրվարի 5-ին) Լոնդոնում Միշել Բառնիեի հետ հանդիպմանը: Դա հաջորդ քայլն Է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ նոր գործընկերության հաստատման մեր աշխատանքում»,-նշել Է նա:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 2-ին BBC-ին տված հարցազրույցում վստահություն Է հայտնել, որ Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին: «Յոթ շաբաթ անց մենք համաձայնագիր կունենանք Եվրամիության հետ»,- ասել Է նա՝ նշելով նաեւ ԵՄ-ի հետ առեւտրական գործարքի կնքման կարեւորությունը, որը օգուտ կբերի երկու կողմերին եւ դրականորեն կազդի Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի ստեղծման գործընթացի վրա:

Հունվարի 29-ին Եվրամիությունi ներկայացրել Է իր դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի համար անցումային շրջանի պայմանների շուրջ բանակցություններում, որը կսկսվի 2019 թվականի մարտի 29-ին հանրակցության կազմից նրա դուրս գալուց հետո եւ կտեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]