1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը 
քննարկող հանձնաժողովի» կազմում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ազգային երկխոսության համաժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ: «Իմ կարծիքով Սոչիի ժողովը շատ կարևոր է, քանի որ տեղի ունեցավ այն պահին, երբ Սիրիայում ահաբեկչության դեմ հաղթանակներ արձանագրվեցին: Սոչիի ժողովը փաստեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակվում է Սիրիական ղեկավարությամբ` առանց դրսի միջամտությունների»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայազգի պատգամավորը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ժողովի արդյունքում ձևավորված «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» անդամ է: «Ժողովի ավարտին հրապարակված հայտարարությունը ինքնին բացահայտում է, որ սիրիացիները մեծամասնությամբ կառչած են ազգային սկզբունքներին և Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Նորա Արիսյանը:

Սիրիայի հարցով ազգային երկխոսության համագումարը կայացել է հունվարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է սիրիական հասարակության 1000-ից ավելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդես են եկել ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, որը կունենա 150 անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]