Եղվարդում կինը պարտքի դիմաց 10-ամյա երեխայի է առևանգել. իրավապահները երեխային վերադարձել են մորը
12:10, 2 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղվարդի բնակչուհին փետրվարի 1-ին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը և պահանջել է վերադարձնել պարտքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փետրվարի 1-ին Եղվարդի բնակչուհին հաղորդում է տվել ոստիկանություն, որ իրեն ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն և պահում է այնտեղ՝ պահանջելով վերադարձնել պարտքը: Իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկել և երեխային հանձնել են մորը:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում