Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորած է համարվում 300 անձ. ապրիլյան պատերազմում անհայտ կորածներ չկան

Արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորած է համարվում 300 անձ. 
ապրիլյան պատերազմում անհայտ կորածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տվյալներով արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորածների թիվը մոտ 300 է. հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը վստահեցնում է, որ  2016թ. ապրիլյան  պատերազմում անհայտ կորածներ չկան:

Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ արցախյան պատերազմում Հայաստանից անհայտ կորած է համարվում շուրջ 400 մարդ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ  միայն Հայաստանում՝ ըստ ԿԽՄԿ-ի թարմացված ցուցակի, որը 2015 թ․ փոխանցվել է իշխանություններին, գրանցել են  շուրջ 400 անհայտ կորած:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը բացատրեց հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալների տարբերության պատճառը: Նա նշեց, որ հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մոտեցումները մի փոքր տարբերվում են: Անհայտ կորածների վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ցուցակները ավելի ուշ են սկսել կազմավորվել: Պատերազմից հետո Արցախից անհայտ կորածներից շատերի ընտանիքներ հետագայում տեղափոխվել են Հայաստան մշտական բնակության: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն այդ ցուցակները կազմել է հիմնականում ընտանիքների հետ զրույցների արդյունքում:

«Փաստորեն, նրանք տեղեկատվությունը հավաքել են նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքների հետ զրույցների արդյունքում, որոնք պատերազմի տարիներին բնակվել են Արցախում: Սա է տվյալների տարբերության հիմնական պատճառը»,- մանրամասնեց Արմեն Կապրիելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]